Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ օրենք է ստորագրել, որով ռուսաց լեզվին ազգամիջյանի կարգավիճակ է վերադարձվում հանրապետությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 4-ին հնացած է ճանաչել լեզուների գործառման մասին օրենքը, որը հաստատվել Էր դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից: Այդ փաստաթուղթը հայտնում էր, որ ռուսաց լեզուն Մոլդովայի տարածքում ազգամիջյան հաղորդակցության միջոց է: Մոլդովայի խորհրդարանն այս շաբաթ ռուսաց լեզվին վերադարձրել է ազգամիջյան հաղորդակցության կարգավիճակը: Դեռ ավելին, պետական մարմինները պարտավոր են քաղաքացիներին տեղեկատվություն ներկայացնել նաեւ ռուսաց լեզվով: Օրենքը նաեւ երաշխավորում է, որ ազգային փոքրամասնությունները կկարողանան ուսումնասիրել եւ օգտագործել մայրենի լեզուն