Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարելով, որ Հայաստանի ներկայիս բանակը նրա ստեղծածը չէ, այլ երկրի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, այս մասին գրում է РИА Новости-ն:
«Այն բանակը, որը պարտվել է, դա Փաշինյանի բանակը չէ, այն ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը»,- ասել Է Ալիևը` ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Նա հավելել է, որ «նրանք, ովքեր հիմա փորձում են իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց քաղաքական նպատակների և գրոհել Փաշինյանի վրա, պետք է հասկանան, որ դա նրա բանակը չէ, նա չէր հասցնի այն ստեղծել»։