18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները սկսում են

ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները հայտարարություն են տարածել Հայաստանի իրավիճակի կապակցությամբ, արձանագրելով, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում, իսկ պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է:

Հայտարարության մեջ կոչ է արվում իրավապահներին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, դուրս գալ շոկային վիճակից, դրսևորել պրոֆեսիոնալիզմ և կոնկրետ գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները, սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները, սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները, ասվում է հայտարարության մեջ:

ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները հստակ նկարագրում են իրավիճակը եւ սպառնալիքները: Հայաստանի ակտուալ քաղաքական դաշտը զբաղեցրած իշխանությունն ու 17-ի ձեւաչափն արդեն 1,5 ամիս զբաղված են ողբով, հայհոյանքներով ու փոխադարձ մեղադրանքներով, անզորության ու հուսալքության մթնոլորտ ձեւավորելով, կորսվում է Հայաստանի համար այնքան թանկ ժամանակը տեղի ունեցածն իմաստավորելու, վերակազմակերպվելու եւ առաջիկա ոչ պակաս վտանգավոր զարգացումներին պատրաստվելու համար: Սա կաթվածահար է արել պետական ինստիտուտները, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում ստեղծված իրավիճակում:

ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները, ենթադրվում է, հայտարարությունից բացի կարող են եւ պետք է ստանձնեն պատասխանատվություն՝ իրենց նշած պահանջներն իրագործելու համար, անկախ նրանից՝ իշխանությունը դա անհետեւանք է թողնում, թե ոչ: Դա կարեւոր նախադեպ կդառնար ներկայիս համատարած անպատասխանատվության իրավիճակում: Նրանց ունեցած փորձը, տեղեկատվությունը լիարժեք հնարավորություն են տալիս իրականացնել հայտարարության մեջ նշված պահանջները: Եվ ամենակարեւորը՝ դա պետք է դուրս լինի ներկայիս ներքին դիմակայության տրամաբանության շրջանակներից

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով