20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Պատերազմում հաշմանդամ ստացած քաղաքացիները մինչև կարգ ստանալն ամսական 300 հազար դրամ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստում ասաց, որ համաձայն «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ հաշմանդամության խումբ և զինվորական պատճառական կապ ստացած քաղաքացիները հիմադրամի կողմից ստանում են աջակցություն։ Սակայն, հաշվի առնելով, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, առաջարկվող միջոցառումը ենթադրում է, որ որոշ վնասվածքների ու հիվանդությունների գծով քաղաքացիները մինչև հաշմանդամության խումբ ստանալը հնարավորություն կունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայում նման գործառույթ ունի, ըստ նախարարի, յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն՝ 100 հազար դրամի չափով։ Առաջարկվում է այդ գումարը պետական բյուջեի միոջոցներով ավելացնել 200 հազար դրամով։ Եվ մինչև վեց ամիս ժամկետով այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ամսական ստանալ 300 հազար դրամ աջակցություն, մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալն ու օրենքով սահմանված հատուցում ստանալը

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով