Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացի

MasterNews

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացիՀայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացի, մահացել՝ 25-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3537 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 558446-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատերազմում հաշմանդամ ստացած քաղաքացիները մինչև կարգ ստանալն ամսական 300 հազար դրամ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։ Աշխատանքի և […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram