18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ պետդեպը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմանը», — ասել է նա ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է «(Վաշինգտոնը) հակազդի Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:

«Դա, իհարկե, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,-ասել է Կուպերը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

error

Կիսվեք լուրերով