Արցախում զինծառայող է զոհվել

MasterNews

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը, հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վախճանվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram