Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

MasterNews

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (մառախուղ է), Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաբուլում ահաբեկչության հետեւանքով զոհվել Է փոխնահանգապետը. 1TV

Դեկտեմբերի 15-ին Աֆղանստանում մայրաքաղաքային նահանգի փոխնահանգապետը եւ նրա քարտուղարը զոհվել են մագնիսական ռումբի պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հայտնել Է 1TV հեռուստաալիքը: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram