Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

MasterNews

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։ «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։

Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը:

Հայաստան հումանիտար օգնությունն ուղարկվել է Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Թողնել պատասխան

Next Post

Կորոնավիրուսի 357 նոր դեպք, առողջացել է 797 հոգի, մահացել 17-ը

Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram