«Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, կլինեն նաև հիշատակի այլ միջոցառումներ»,- այսօր՝ տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ օրվա դրությամբ հավանական է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված լինեն․ կլինեն նաև չճանաչված բազմաթիվ մարմիններ․ «Բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»,- ասել է նա։