Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին՝ իրականացնելու իրենց գործառույթը.Մանե Գևորգյան

MasterNews

Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- նշել է Մանե Գևորգյանը:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարդան Այվազյանը ձերբակալվել է

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram