Կորոնավիրուսի 1077 նոր դեպք, առողջացել է 1592 հոգի, մահացել 29-ը

MasterNews

Դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում ուժեղացրել են մարտական պատրաստությունը Իրանի հնարավոր գրոհի պատճառով

ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել այն բանի հետ կապված անհանգստության պատճառով, որ Իրանը կարող Է գրոհ ձեռնարկել ամերիկյան ուժերի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram