Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հնչեցրած խոսքերին։
«Նախագահ Էրդողանը տեղեկացված չէր, որ Բաքվում նրա թյուրիմացաբար ասածը վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած տարածքներին, որոնք բռնի ուժով բաժանվել են իրանական հայրենիքից։ Մի՞թե նա չէր հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին», – գրել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ Էրդողանը Բաքվում բանաստեղծություն է արտասանել, որտեղ մատնանշելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասվում է թե այնտեղ ապրողներին «բռնի ուժով բաժանեցին մեզանից»։