Արցախում ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարին. կա 2 զոհ

MasterNews

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:

Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՏԱՍՍ»-ի հարցին […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram