ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել այն բանի հետ կապված անհանգստության պատճառով, որ Իրանը կարող Է գրոհ ձեռնարկել ամերիկյան ուժերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդել Է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի անունը չնշած ներկայացուցչին:

«Պենտագոնն անհանգստացած Է, որ Թեհրանը կարող Է օգուտ ստանալ ԱՄՆ-ում նախագահական լիազորությունների հանձնման գործընթացից եւ Իրաքից ու Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից իրանցի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության առաջիկա տարելիցից»,- ասել Է իշխանությունների ներկայացուցիչը, նշում Է Politico-ն: «Այդ բոլոր գործոնները խելամիտ են դարձնում հենց հիմա ամուր պաշտպանության ապահովումը տարածաշրջանում»,-հրատարակությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը: Նա նշել Է, որ խոսքը ոչ թե հարձակողական գործողությունների, այլ միայն ԱՄՆ-ի կամ տարածաշրջանում միջազգային կոալիցիայի ուժերի նկատմամբ որեւիցե արգրեսիվ գործողություններից Իրանին զսպելու մասին Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: