Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 29 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 29 քաղաքացի տարվել են ոստիկանության բաժանմունք՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց հետո Հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր՝ հայտարարությունից ուղիղ մեկ ամիս անց Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվել՝ Կառավարության շենքի դիմաց։