Իլոն Մասքի տիեզերանավի պայթյունը փորձարկումների ժամանակ հայտնվել է տեսանյութում

MasterNews

SpaceX ընկերության Starship ապարատի նախատիպի պայթյունը Տեխասում անցկացված փորձաթռիչքից հետո հայտնվել Է տեսանյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է տիեզերանավը բարձրանում, պտտվում հորիզոնական դիրքով, բայց հետո վերադառնում ելման դիրք եւ իջնում Երկրի վրա:

ՎայրԷջքի հրապարակի մակերեւույթի հետ շփվելիս հայտնվում Է կրակ եւ պայթյուն լսվում: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հաջող Է որակել նախատիպի փորձարկումը, չնայած վայրԷջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Փորձարկումների ժամանակ ապարատը պետք Է բարձրանար 15 կիլոմետր:

Փորձարկումները բազմաթիվ անգամ հետաձգել են: Ներկայիս մեկնարկը դարձել Է տիեզերանավի օդ բարձրանալու առաջին փորձը՝ քթամասային շրջահոսիչով եւ առջեւի ու հետեւի ստաբիլիզատորներով ամբողջությամբ հավաքված կորպուսով: Բացի այդ, դա առաջին թռիչքն Էր երեք Raptor շարժիչներով: Վերջնական տարբերակում դրանք պետք Է վեցը դառնան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Next Post

Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները 6 ամիս ամսական 300 հազար դրամ կստանան

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram