Եթե Հայաստանի ղեկավարությունը դրական քայլեր կատարի, մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը

MasterNews

Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին:

«Ես ցանկանում եմ կարեւորել տարածաշրջանային անվտանգության ապահովման այն հարթակը, որի մասին ասաց իմ եղբայր Ալիեւը: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը եւ եթե համաձայնվի՝ Հայաստանը», ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»: «Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր կատարեն, ապա մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը», ասել է նա:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարին. կա 2 զոհ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram