Արցախում իրենց տունը կորցրած անձինք կստանան 250 հազար դրամ

MasterNews

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս որոշումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները։

«Մենք այս պահին ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց բնակավայրերը, այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի ավերածության հետրանքով կորցրել են իրենց տները։ Կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին տեղահանված են որոշ գյուղերից, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու։ Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր բնակության վայր չունեն Արցախում, հանդիսանալու են շահառու։ Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամի տրամադրում՝ և չափահաս, և անչափահաս անձանց մասով»,- նշեց նախարարը.

 

Թողնել պատասխան

Next Post

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 29 քաղաքացի է բերման ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 29 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 29 քաղաքացի տարվել են ոստիկանության բաժանմունք՝ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram