Կորոնավիրուսի 1138 նոր դեպք, առողջացել է 1385 մարդ, մահացել 21-ը

MasterNews

Դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Ունենք 1385 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է:

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ-ն ընդունեց անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանային միավոր կիրառելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram