ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ

MasterNews

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, ԱՄՆ նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռքբերմանը», – ասվում է բյուջեի նախագծում, որն աջակցվում է օրենսդիրների կողմից:

Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատի կողմից: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղարկվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային S-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը կտրուկ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնը Անկարային հեռացրեց ամերիկյան F-35 արտադրական ծրագրից:

Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում է Թուրքիային S-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, բայց չի շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ չի թողնի անպատասխան այդպիսի սահմանափակումների կիրառումը»:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram