Երբ է տեղի ունեցել Սարգսյանի և Լուկաշենկոյի խոսակցությունը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ձայնագրության իրական լինելը

MasterNews

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է դեկտեմբերի 7-ին տարածված ձայնագրության իրական լինելը, որում Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է, որ ոչ հրապարակային այդ զրույցը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ընթացքում:

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ը 2020 թվականին ռեկորդային գումարի ռազմական արտադրանք է մատակարարել Ուկրաինային

Միացյալ Նահանգները արտասահմանյան ռազմական մատակարարումների ծրագերի շրջանակում 2020 ֆինանսական տարում Ուկրաինիային է վաճառել 510 միլիոն դոլար գումարի արտադրանք, ինչը դարձել է ամենախոշոր ցուցանիշն ամբողջ ժամանակ: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram