Գագիկ Ծառուկյանը մանդատից չի զրկվի. ՍԴ-ն հաստատում է՝ մերժել են վարույթ ընդունել պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը

MasterNews

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է նա։
Նշենք, որ մինչ այդ «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել ՍԴ մամուլի քարտուղարի հետ, վերջինս տեղեկությունը չէր մեկնաբանել՝ հորդորելով տեղեկություն ստանալու համար դիմել իրեն վաղը՝ հաշվի առնելով, որ աշխատանքային օրն ավարտվել է, իսկ, եթե կարծում ենք, որ հարցը հրատապ է՝ ուղարկենք գրավոր հարցում։

Այդուհանդերձ՝ մամուլի քարտուղարը որոշել է այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես գալ։ Ի դեպ։ ՍԴ կայքում հրապարակվել են դեկտեմբերի 7-ին կայացված աշխատակարգային մի շարք որոշումներ, որոնց թվում Գագիկ Ծառուկյանին առնչվող որոշումը չկար։

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սյունիքի մարզպետ է նշանակվել Մելիքսեթ Պողոսյանը

ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Մելիքսեթ Պողոսյանը։ http://Lragir.am  

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram