Ապարանի համայնքապետը եւ վարչական ղեկավարները եւս պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը

MasterNews

Վարչապետի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջով հստակ հայտարարությամբ են հանդես եկել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը, վարչական ղեկավարները:

Տեքստում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։

Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել:

ՈՒստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։

Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ցուցարարները խափանել են Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram