ԱՄՆ-ը 2020 թվականին ռեկորդային գումարի ռազմական արտադրանք է մատակարարել Ուկրաինային

MasterNews

Միացյալ Նահանգները արտասահմանյան ռազմական մատակարարումների ծրագերի շրջանակում 2020 ֆինանսական տարում Ուկրաինիային է վաճառել 510 միլիոն դոլար գումարի արտադրանք, ինչը դարձել է ամենախոշոր ցուցանիշն ամբողջ ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք բովանդակում է ԱՄՆ-ի Պաշտպանական համագործացության եւ անվտանգության գործակալության զեկույցը, որը հրապարակվել է դեկտեմբերի 7-ին:

Գործակալության տեղեկավտության համաձայն՝ Ուկրաինայի համար ցուցանիշը 2020 թվականին կազմել է 510,5 միլիոն դոլար 2019 թվականի 272,4 միլիոն դոլարի, 2018 թվականի 250,7 միլիոն դոլարի, 2017 թվականի 207,7 միլիոն դոլարի եւ 2016 թվականի 226,5 միլիոն դոլարի համեմատությամբ: Նախորդ բոլոր տարիներին, ինչպես նշված է զեկույցում, Կիեւին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել է 179,2 միլիոն դոլար: Փաստաղթղթում տվյալներ բերված են բոլոր երկրների համար՝ սկսած 1950 թվականից:

Պաշտպանական համագործակցության եւ անվտագության գործակալությունը մտնում է Պենտագոնի կառուցվածքի մեջ եւ պատասխանատու է արտասահմանին միջկառավարական պարտավորագրերով ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների, ԱՄՆ-ի զինված ուժերի եւ այլ պետությունների միջեւ կապերի զարգացման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արամ Ա կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ

Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ: Ստորեւ ներկայացնում ենք Արամ Ա-ի խոսքը. «Սիրելի՛ ժողովուրդ հայոց, Մեծի […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram