Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին

MasterNews

Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։

«Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։

Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երբ է տեղի ունեցել Սարգսյանի և Լուկաշենկոյի խոսակցությունը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ձայնագրության իրական լինելը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է դեկտեմբերի 7-ին տարածված ձայնագրության իրական լինելը, որում Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram