Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիմքում ընկած են այն հիմնական սկզբունքները որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից եւ համաձայնեցվել են կողմերի հետ: Այս մասին Մոսկվայում Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին տարիներին համանախագահները մեծ աշխատանք են կատարել, այդ թվում` մշակել, ընդհանուր առմամբ, չնայած ոչ մանրամասն, կողմերի հետ համաձայնեցրել են կարգավորման հիմնական սկզբունքները: Այս սկզբունքներն էլ հիմք են հանդիսացել այն պայմանավորվածության համար, որը նոյեմբերի 9-ին ամրագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում: Ես նկատի ունեմ 5 եւ 2 շրջանների փոխանցումը Ադրբեջանին, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար խաղաղապահների տեղակայումը, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ Լաչինի միջանցքի ստեղծումը եւ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս ամենը ամրագրված է հայտարարության մեջ եւ սկսում է իրականացվել առավելագույն արդյունավետությամբ», ասել է Լավրովը: