Հնդկաստանում ավելի քան 350 մարդ հիվանդանոցում է հայտնվել անհայտ հիվանդության պատճառով

MasterNews

Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկման պատճառով ավելի քան 350 մարդ հայտնվել է հիվանդանոցում, նրանցից մեկը մահացել է, հաղորդում է India TV-ն:

Հիվանդներին հոսպիտալացրել են գլխապտույտի և էպիլեպսիայի գանգատներով։ Նրանց մոտ եղել է նաև հանկարծակի ուշագնացություն, բերանից փրփուր ու դող: Բժիշկները դեռ չեն կարողացել պարզել հանկարծակի հիվանդության պատճառը, թեև արյան անալիզ և գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են կատարել: Հնարավոր է, որ պատճառը կարող է հայտնաբերվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներից հետո:

Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ը շարունակում է բուժումը: Հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք են ուղարկվել բժիշկների խմբեր Սննդի ազգային և Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտներից:

http://Mamul.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ են ընթանում Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախպի Հանրապետության […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram