Հայաստանի պետական պատքն այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 937 մլրդ 146.0 մլն դրամ կամ 7 մլրդ 976.390 մլն ԱՄՆ դոլար։ Այդ թվում՝ արտաքին պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 946 մլրդ 928.0 մլն դրամ կամ 5 մլրդ 970.276 մլն դոլար։ Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Դոլարային արտահայտությամբ պարտքը նվազել է, իսկ դրամային արտահայտությամբ աճել։ Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 32 մլրդ 531.9 մլն դրամով։
Նույն ժամանակահատվածում դոլարային արտահայտությամբ արտաքին պարտքը նվազել է 6.502 մլն դոլարով։ Այս տարբերությունը դրամի արժեզրկման ու դոլարի արժևորման հետևանք է։ Եթե սեպտեմբերին փոխարկման համար կիրառված փոխարժեքը կազմել էր 487.62, ապա հոկտեմբերին այն կազմել է 493.60 դրամ։