Կորոնավիրուսով վարակման 407 և մահվան 18 նոր դեպք

MasterNews

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ը` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք: Ունենք 853 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է»:

Թողնել պատասխան

Next Post

Հնդկաստանում ավելի քան 350 մարդ հիվանդանոցում է հայտնվել անհայտ հիվանդության պատճառով

Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկման պատճառով ավելի քան 350 մարդ հայտնվել է հիվանդանոցում, նրանցից մեկը մահացել է, հաղորդում է India TV-ն: Հիվանդներին […]