Դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1267 դեպք, 32 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 3305 թեստավորում։