Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

MasterNews

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներ: Այդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ:

Թողնել պատասխան

Next Post

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1267 նոր դեպք

Դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1267 դեպք, 32 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram