Միացյալ Նահանգների հաջորդ տարվա ռազմական բյուջեն նախատեսում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Սանկցիաները կարող են սահմանվել համաձայն «Ամերիկայի հակառակորդներին սանկցիաների միջոցով հակազդելու մասին» օրենքի։ Արդեն իսկ Անկարան զրկվել է F-35 կործանիչների ծրագրի մասնակցությունից՝ ռուսական սպառազինություններ գնելու համար, որը Միացյալ Նահանգները գնահատում է որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի անվտանգությանը։