Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

MasterNews

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածներում: Սակրավորների կողմից ականազերծման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հեկտար տարածք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1100 պայթյունավտանգ առարկա:

Թողնել պատասխան

Next Post

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված […]