ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում

MasterNews

ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ ԼՂ-ում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Օդանավակայանը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի առաջին տասը օրվա ընթացքում, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:

«Դեկտեմբերի առաջին կիսամյակում Ստեփանակերտում կգործի Հին Խոջալուի օդանավակայանը։ Այստեղ թռիչքներ կիրականացնեն Ан-12 և Ан-26 ռազմական ինքնաթիռները, կօգտագործվի նաև բոլոր տեսակի ուղղաթիռների համար։ Հետագայում Ил-76 ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում:», – պատմել է գործակալության զրուցակիցը։

Մինչև այս, խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանակներում, ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք էին կատարում Էրեբունի օդանավակայանում, ապա ցամաքային տրանսպորտով ստիպված էին անցնել 300 կիլոմետր։

 

Թողնել պատասխան

Next Post

Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց […]