Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

MasterNews

Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի:

Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա:

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի […]