ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

MasterNews
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։
Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի:
Վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն»,- գրել է Հարությունյանը:

Թողնել պատասխան

Next Post

ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում

ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ ԼՂ-ում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Օդանավակայանը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի առաջին տասը օրվա ընթացքում, հաղորդում է РИА Новости-ին՝ […]