Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1277 նոր դեպք. ապաքինվել է 1433 քաղաքացի

MasterNews

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1277 նոր դեպք. ապաքինվել է 1433 քաղաքացի Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3453 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 519445 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1277 նոր դեպք և 1433 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

 

ԼիլիթԴեմուրյան

Թողնել պատասխան

Next Post

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ Արևմտյան […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram