Մանե Թանդիլյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

MasterNews

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ստորագրած հրամանագրերիս համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել է այդ պաշտոնին։
Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Իսկ այսօր կայացած հանդիպման ժամանակ ես նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ փոխանցել տիկին Թանդիլյանին՝ ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական այս ծանր ժամակաշրջանում աշխատանքի առաջարկն ընդունելու համար»:

Թողնել պատասխան

Next Post

Հայրը վրեժխնդիր է եղել իր՝ 14-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար. 19-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է

2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից […]