ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

MasterNews

Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասաց նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:

Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական […]
Share
Instagram
Telegram