Նիկոլ Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ զանգահարեց ինձ, Օսիպյանին և ասաց՝ սատկացրեք բոլորին. Վանեցյան

MasterNews

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում իրեն ու Վալերի Օսիպյանին հրահանգել է «սատկացնել» Տավուշի մարզում անտառների համար բողոքի ակցիա անողներին։

«Մի պատմություն եմ ուզում պատմել, ինչո՞ւ է Նիոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ակցիա անող ժողովորդի դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրականում չի սիրում էս ժողովրդին, խրոնիկ սուտասան է։ Իսկ հիմա ասեմ, թե ինչո՞ւ չի սիրում։ Կհիշեք երևի՝ 1,5-2 տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ՝ անտառից փայտ կտրողների բողոքի ակցիաները։ Ես այն ժամանակ, որպես ԱԱԾ տնօրեն, հայտնվեցի այնտեղ։ Ու շատ տրամաբանական հարց առաջացավ՝ ի՞նչ գործ ունի ԱԱԾ տնօրենը Իջևանում և ցուցարարների մեջ։ Մի շատ պարզ պատճառ կար, Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդիկ դուրս են եկել բողոքում են, ընկավ հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ նախկին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին։ Ես ուզում եմ, որ հասկանաք՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև, նա սուտ է ասում, ատում է բոլորին, սիրում է միայն իր պաշտոնը։ Եվ նրա բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելու համար»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝ այս Իջևանի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու են երեկ ոստիկանները Երևանում բիրտ ուժ կիրառել։ «Այդքան հեշտ չէ երկրի առաջին պաշտոնյանին մերժել ու ասել՝ չեմ կատարում քո ապօրինի հրամանները։ Առնվազն երեք ուժային կառույցի ղեկավարներ՝ ես, Վալերի Օսիպյանն ու Միքայել Համբարձումյանը հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավապահ համակարգի աշխատանքները, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս։ ԱԱԾ վերջին տնօրենը հայտարարեց, որ իր հրաժարականի պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը՝ Վազգեն Մանուկյանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելու։ Այն, ինչի համար պայքարում էր ժողովուրդը ու Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, Նիկոլ Փաշինյանն այսօր անում է ավելի վատ ու խայտառակ ձևերով»,- հավելեց նա։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել

 Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների […]
Share
Instagram
Telegram