Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

MasterNews

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ընթացքում ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հանդես է եկել  մի շարք սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ այս պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Ըստ նրա՝ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ`  պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել:

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում […]
Share
Instagram
Telegram