Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

MasterNews

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողություններում փոխգործակցության
հնարավորությունները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքու է ժամանել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքու է ժամանել։ Փոխանցում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։ http://Hraparak.am  
Share
Instagram
Telegram