Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին

MasterNews

Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», — ասել է Բորտնիկովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 1193 նոր դեպք, ապաքինվել է 2075, մահացել 31 պացիենտ

Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1193 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram