ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կարող է ապահովել արագ կառուցվող տներով

MasterNews

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Ներկայումս սպասվում է, որ մեծ թվով տեղահանվածներ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել մոտ 5 հազար մարդ: Մնացած բնակչության տեղակայման համար մշակվում են տարբեր տարբերակներ, այդ թվում ՝ արագ արտադրվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլների կառուցում», – ասել է Զինիչևը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին

Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության […]
Share
Instagram
Telegram