Գերմանիայում անհայտ անձը սառը զենքով վերքեր է հասցրել մի քանի մարդու

MasterNews

Գերմանիայում անհայտ անձը սառը զենքով վերքեր է հասցրել մի քանի մարդու
 Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա Է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է WAZ թերթը:

Կասկածյալը ձերբակալվել Է: Ոստիկանությունը տուժածների ստույգ թիվը չի նշում՝ վկայակոչելով, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում Է: Բացի այդ, առայժմ հայտնի չԷ, թե կոնկրետ որ «ծակող» զենքի մասին Է խոսքը: Վերջին ամիսներին Եվրոպայում հարձակումների մի ամբողջ ալիք Է անցել:

Այսպես, նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում ահաբեկչություն Է կատարվել: Զինված մարդն անցել Է փողոցներով ու կրակել անցորդների վրա, արդյունքում զոհվել Է չորս մարդ, եւս 22-ը՝ վերքեր ստացել: Հարձակողներին ոչնչացրել են: Ավստրիայի ՆԳ նախարարությունը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Հոկտեմբերի 29-ի առավոտյան դանակով զինված տղամարդը երեք մարդ Է սպանել Նիսի Նոտր-Դամ եկեղեցում: Հարձակվողին ձերբակալել են:

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին Է գլխատել Փարիզի կոմունաներից մեկում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն […]
Share
Instagram
Telegram