Իրանը գնդակոծել է զինյալների դիրքերը «սահմանից այն կողմ»

MasterNews

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Նախօրեին իրավապահները հայտնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահների զոհվելու մասին: Ուժայինները նշել են, որ թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։

«Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի ցամաքային ուժերը շաբաթ առավոտյան գնդակոծել են ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերը մեր երկրի հյուսիս-արեւմտյան սահմանից այն կողմ», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է հեռուստառադիոընկերությունը:

Իրանի զինվորականները հայտնել են, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել, որն իրականացվել է հրետանային կրակով, սակայն չեն հստակեցրել, թե որ երկրի տարածքում են գտնվել չհրապարակված խմբավորման դիրքերը:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Թուրքիային և Իրաքին։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1482 նոր դեպք. ապաքինվել է 879 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984 -ն` առողջացած:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս […]
Share
Instagram
Telegram