Փաշինյանի հրաժարականը պահանջող` ԱԺ-ում դրոշով փաթաթված երիտասարդին գտել են կամրջի տակ. Ըստ ոստիկանության վարկածի` ինքնասպանություն է

MasterNews

Անցած գիշեր մահացած հայտնաբերված երիտասարդը Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարության դեմ բողոքողներից մեկն է, որոնք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն դուրս էին եկել փողոց ու պահանջում էին Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ ցուցարարները նախ գնացել էին կառավարություն, ապա` ԱԺ:

Այսօր հայտնի դարձավ, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Երևանի «Կիևյան» կամրջից տակ երիտասարդի դի է հայտնաբերվել։

Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նոյեմբերի 13-ին ժ.22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց:

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ.ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ոստիկանությունից։

Նշենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ ինքնասպանություն գործած երիտասարդը ԱԺ նախագահի աթոռին նստող և ծխող երիտասարդն է, սակայն, ըստ սոցիալական ցանցերի, նրա անունը ոչ թե Գառնիկ է, այլ՝ Ռաֆայել, ուստի, ինքնասպանություն գործած երիտասարդը նա լինել չի կարող։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդը ծխող երիտասարդի կողքին կանգնած և դրոշով փաթաթված երիտասարդն է։ Դեպքով քննություն է իրականացնում Քննչական կոմիտեն, որտեղից խոստացան հարցերին պատասխանել ավելի ուշ։

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՆ-ը զոհերի 4750 թիվն ուռճացված է համարել

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական […]
Share
Instagram
Telegram