Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար հրդեհի բռնկումով. կա չորս զոհ

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը  20:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռոման – Կլուժ 5-0. Մխիթարյանը գոլ խփեց

Եվրոպա լիգայի խմբային փուլի շրջանակում Ռոման սեփական հարկի տակ 5-0 հաղթեց ռումինական Կլուժին: Գոլերը խփել են Մխիթարյանը, Իբանեսը, Մայորալը՝ 2, Պեդրոն: 3 տուրից հետո Ռոման […]
Share
Instagram
Telegram