Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է պայմանավորվել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ

MasterNews

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ, հայտնում է ուկրաինական OBOZREVATEL պորտալը` վկայակոչելով աղբյուրներ, գրում է news.am-ը: Խոսքը 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների, ինչպես նաեւ չկառավարվող հրթիռների մասին է:

Դրանց տվյալներով` ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը գտնվում է նախագահի գրասենյակի ղեկավարի վերահսկողության տակ: Նրանց հետ բանակցությունները վարում էր «Պրոգրես» պետական ​​ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն` արդեն Ուրուսկեւ հանձնարարականով: Ըստ աղբյուրների` ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Ուրուսկին մի քանի շաբաթ առաջ հանդիպել էր Շիյկոյի հետ: «Այդ զրույցից հետո Շիյկոն գաղտնի կարգով նստել է ադրբեջանական «Սոկար» ընկերության մասնավոր ինքնաթիռը եւ թռել է Թուրքիա»,- պատմել է զրուցակիցներից մեկը: Թուրքիայում ենթադրաբար հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայից Ադրբեջանին զենքի մատակարարման, իսկ ավելի կոնկրետ` 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների եւ չկառավարվող հրթիռների խնդիրները»,- հավելել է աղբյուրը:

Ըստ նրա, դրանից հետո փոխվարչապետ Ուրուսկու եւ պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի առջեւ խնդիր էր դրվել` ցանկացած եղանակով (որպես տարբերակ ՝ մնացորդային սկզբունքով) Թուրքիայի տարածքով Ադրբեջանին համապատասխան զենք մատակարարելու հնարավորություն գտնել: «Բոլոր գործողությունները գաղտնի են եւ իրականացվում են առավելագույն գաղտնիության պայպաններում»,- եզրափակել է աղբյուրը:

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՈՒնենք ևս 35 զոհ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները   Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ. Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ. Հակոբյան Հայկ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram